You are here

«Երջանիկ մանկության»

Փետրվարի 27-ին «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ցուցասրահում սփռվել էին «Երջանիկ մանկության» պայծառ ու արևոտ գույները:
Գեղանկարչության խմբակի փոքրիկ նկարիչների վրձնահարվածներից ճառագող լույսի ու գույնի զմայլելի զուգերգն իր շուրջն էր համախմբել արվեստասեր հանրությանը:
Նկարչական ցուցահանդեսի նպատակն էր նկարչական արվեստի միջոցով զարգացնել երեխաների երևակայությունը, ստեղծագործելու ունակություններն ու կարողությունները: 
Գույների կախարդիչ ներդաշնակության մեջ սաներն արարել էին երջանիկ մանկության գունագեղ աշխարհը:
Ստեղծարար ավյուն, աշնան հունձքի պես հյութեղ գույներ…
Միթե՞ երեխայի մտքի թռիչքն այդքան զորեղ է…
 
Սեդա Հակոբյան