You are here

«Ընտանիք» կենտրոնի պարային համույթի գերազանց ելույթը «Կովկասի առաջնություն 2017» միջազգային մրցույթում

Հունիսի 24-ին ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պարային համույթը մասնակցեց Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի /ԿԱՀԱ/ կողմից Երևանում կազմակերպված «Կովկասի առաջնություն 2017» միջազգային 4-րդ մրցույթ-փառատոնին:

 Մասնակցության նպատակն էր սաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց կատարողական կարողությունները, ձեռք բերել միջազգային մրցույթներին մասնակցության փորձառություն, ծանոթանալ տարբեր երկրների մշակութային առանձնահատկություններին: 
Մրցույթ-փառատոնին մասնակցում էին պարային խմբեր Չինաստանից, Հայաստանի տարբեր քաղաքներից և շրջաններից: 
Մրցույթում գերազանց ելույթ ունեցավ «Ընտանիք» կենտրոնի պարային համույթը. սաները 13-15 տարիքային խմբում «Հայ ժող. պար» և «Հայ ժող. ոճ պար» անվանակարգերում զբաղեցրեցին համապատասխանաբար 1-ին և 2-րդ պատվավոր տեղերը՝ ստանալով դիպլոմներ և գավաթներ:
«Ընտանիք» պարային համույթը ԿԱՀԱ-ի կողմից հրավեր ստացավ մասնակցելու ՌԴ Պյատիգորսկ քաղաքում կայանալիք միջազգային մրցույթ-փառատոնին:
Շնորհավորում ենք «Ընտանիք» կենտրոնի սաներին հերթական հաղթանակի կապակցությամբ:
 
Հ. Սարգսյան   
 
 
 
 
      
26/06/2017