«Ընտանիք» կենտրոնի սանը կյոկուշինկայ կարատեի միջազգային առաջնության բրոնզե մեդալակիր

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մարտական արվեստի խմբակի սան Վլադիմիր Մկրտչյանը՝ ընդգրկվելով Համահայկական Կյոկուշինկայ Բուդո Կարատե Ֆեդերացիայի հավաքականի կազմում, մայիսի 18-ից 19-ը Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի կյոկուշինկայ կարատեի 7-րդ առաջնությանը:   
Առաջնությանը մասնակցել է շուրջ 1000 մարզիկ տարբեր երկրներից: Վլադիմիր Մկրտչյանը՝ մենամարտելով մինչև 30 կգ քաշային կարգում, 10-11 տարիքային խմբում, զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը և արժանացել բրոնզե մեդալի, գավաթի և դիպլոմի: 
 
Հ.Սարգսյան
 
 
 
 
05/06/2019