«Ընտանիք» կենտրոնի սանը միջազգային մրցույթի մրցանակակիր

Բելառուսի Հանրապետությունում անցկացված՝ «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 6-րդ Միջազգային մրցույթի մասնակից 22 երկրների շարքում էր նաև Հայաստանը, որը ներկայացնում էր կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: 
2018 թվականի փետրվար ամսին ամփոփվեցին մրցույթի արդյունքները. կենտրոնի Ցողամարգ համայնքում գործող գեղանկարչություն խմբակի սան 6-ամյա Լիլիթ Նիկողոսյանի՝ «Արամյանցի դղյակը» նկարչական ստեղծագործությունը 4-6 տարիքային խմբում ավելի քան 7000 աշխատանքների մեջ գրավել է մրցանակային տեղ:
 
Հ. Սարգսյան
 
26/02/2018