You are here

«Ընտանիք» կենտրոն. «Ամերիկայի պատմությունը» խորագրով բաց դաս

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ամերիկայի պատմությունը» խորագրով բաց դաս` անգլերենի խմբակի սաների մասնակցությամբ:  
Բաց դասի նպատակն էր ներկայացնել ԱՄՆ-ի պատմությունը և հաղորդել սաներին լրացուցիչ գիտելիքներ, անդրադառնալ հայտնի ամերիկահայ մտավորականներին, նպաստել ԱՄՆ-ի հայ համայնքի մասին տեղեկատվության իմացությանը, խթանել անգլերեն բանավոր խոսքի զարգացմանը, բառապաշարի հարստացմանը:
Ամերիկայի ազգային օրհներգի հնչունների ներքո ազդարարվեց «Ամերիկայի պատմությունը» խորագրով բաց դասը: Այն կառուցված էր խմբային աշխատանքի սկզբունքով. յուրաքանչուր խումբ անգլերեն լեզվով ներկայացրեց թեմայի վերաբերյալ տեղեկություններ, որին զուգահեռ ցուցադրվեց երկրի հիմնական խորհրդանիշների մասին պատմող սահիկաշար:
Կենտրոնի փոխտնօրեն Ս. Պետրոսյանը` ողջունելով ներկաներին գոհունակություն հայտնեց սաներին, որ նրանք անկաշկանդ խոսում են անգլերեն լեզվով, ակտիվորեն և մեծ հետաքրքրությամբ մասնակցում են բաց դասին:
Դասն ամփոփվեց թեմայի վերաբերյալ սաների գիտելիքների ստուգմամբ՝ հարցերի միջոցով:
Միջոցառումն ուսուցողական էր և նպատակային:
 
Ն. Մովսիսյան
 
    
18/11/2019