«Ընտանիք» կենտրոն. «Արծաթագործությունը որպես հայկական մշակույթի տարր» ցուցահանդես և բաց դաս

Նոյեմեմբերի 30-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնում տեղի ունեցավ արծաթագործության խմբակի սաների պատրաստած աշխատանքների ցուցադրություն և «Արծաթագործությունը որպես հայկական մշակույթի տարր» խորագրով բաց դաս:

Միջոցառման նպատակն էր կարևորել արծաթագործությունը՝ որպես ազգային մշակույթի պահպանման միջոց, խթանել սաների ստեղծագործելու, ինքնուրույն աշխատելու, հետազոտական կարողությունների զարգացմանը:

Դասի ընթացքում սաները ներկայացրեցին իրենց ուսումնասիրած և հավաքագրած տեղեկությունները  Հայաստանում արծաթագործության զարգացման պատմության վերաբերյալ, անդրադարձան հայկական արքունիքում արծաթյա զարդերի նշանակությանն ու կիրառությանը և կատարեցին ցուցադրակաքն գործողություններ արծաթագործության մեջ օգտագործվող հիմնական գործիքներով՝  գլոցման, լարաձգման, փայլեցման սարքերով:

Դասի ավարտին ներկաները դիտեցին նաև խմբակի սաների պատրաստած զարդերի և տարբեր իրերի ցուցադրություն և բարձր գնահատեցին նրանց մասնագիտական կարողություններն ու հմտությունները:

 

Ա. Մարտիրոսյան

 

      

03/12/2018