You are here

«Ընտանիք» կենտրոն. «Հաղթանակին հասնելու բանաձևերը» խորագրով սեղանի թենիսի մրցաշար

Նոյեմբերի 26-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Հաղթանակին հասնելու բանաձևերը» խորագրով սեղանի թենիսի մրցաշար՝ «Ընտանիք» կենտրոնի սաների, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջի և Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների մասնակցությամբ:
Մրցաշարի նպատակն էր խթանել հետաքրքրությունը սեղանի թենիս սպորտաձևի  նկատմամբ, զարգացնել դեռահասների մոտ հաղթանակի հասնելու նպատակասլացություն,  նպաստել առողջ ապրելակերպին հետևելու մշակույթին: 
Մինչ մրցաշարի մեկնարկը մրցավարը մասնակիցներին ծանոթացրեց սեղանի թենիսի առաջնության կանոնակարգին:
16 մասնակից սկսեցին մրցապայքարը պատվավոր հորիզոնականներ զբաղեցնելու համար: Մեծ էր յուրաքանչյուրի մոտ հաղթանակի ձգտումը:  
Համառ պայքարից հետո Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողներ  Վահրամ Գոմկցյանը և Լուսինե Համազասպյանը համապատասխանաբար զբաղեցրեցին 1-ին և 3-րդ տեղը, իսկ ՀԱԱՀ Շիրակի գյուղատնտեսական քոլեջի ուսանող Վոլոդյա Մխիթարյանը՝ 2-րդ տեղը:  
Հաղթողներին շնորհվեցին պարգևներ:
Ներկաները բարձր գնահատեցին մասնակիցների ֆիզիկական պատրաստվածությունը, տեխնիկական ու տակտիկական հնարքները:         
 
Ս. Վարդանյան
    
30/11/2018