You are here

«Ընտանիք» կենտրոն. «Մաքուր պահենք մեր հայրենիքը» խորագրով շաբաթօրյակ

 
Նոյեմբերի 23-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպեց «Մաքուր պահենք մեր հայրենիքը» խորագրով շաբաթօրյակի 2-րդ փուլը: Նպատակն էր՝ նպաստել միջավայրի մաքրության ապահովմանը և բնության պահպանմանը, ձևավորել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունք, դեռահասներին ներգրավել հանրօգուտ, կազմակերպչական աշխատանքների մեջ:
Աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին կենտրոնի խմբակների սաները, մանկավարժները և ծնողները:
Մասնակիցներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ և ըստ աշխատանքի՝ նրանք բաժանվեցին խմբերի: Դեռահասները պատրաստակամությամբ և ջանասիրությամբ մասնակցեցին մաքրման աշխատանքներին կենտրոնի ներսում, բակում և հարակից տարածքներում: Ձմռանն ընդառաջ շաբաթօրյակի մասնակիցները կատարեցին ծառերից թափված տերևների հավաքում, այրում և կուտակված աղբի տեղափոխում աղբավայրեր: 
Շաբաթօրյակի ավարտին կենտրոնի տարածքում տեղադրվեցին աղբարկղեր և «Մաքուր պահե՛նք մեր բակը» կարգախոսով զգուշացնող ցուցանակ:
 
Ք. Մխիթարյան
 
                                                         
 
         
25/11/2019