«Ընտանիք» կենտրոն. «Մոխրոտը» խորագրով միջոցառում

ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Ամանորին նվիրված «Մոխրոտը» խորագրով ներկայացում։ Միջոցառումը սկսվեց պարարվեստի խմբակի սաների ամանորյա պարային բեմադրությամբ։ Հեքիաթային ցերեկույթը վարեցին 2020 թվականի խորհրդանիշ համարվող «առնետները», որոնք իրենց նախատոնական տրամադրություն փոխանցեցին ներկաներին։ Դահլիճում թատերական և պարային տոնակատարություն էր, որը ստիպեց հանդիսատեսին և մասնակիցներին անրջել, սիրել և զգալ բարության ուժը: «Մոխրոտը» հեքիաթի հատվածներին բնորոշ պարարվեստի խմբակի սաները ներկայացրին նոր պարային բեմադրություններ։ Միջոցառման ավարտին փոքրիկներին այցելեց Ձմեռ պապը և ուրախացրեց իր անսպասելի և հաճելի ամանորյա նվերներով:

Ա.Մկրտչյան

       

26/12/2019