«Ընտանիք» կենտրոն. աղոթք և օրհնություն մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք»  մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն իրականացրեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված «Արդարության պահանջը» խորագրով միջոցառում. ուխտագնացություն և ի լուր աշխարհի ռադիոկապով տեղեկատվության տարածում:
Օրվա խորհուրդը, խոր ցավի զգացումներով ուխտագնացության մասնակիցներին համախմբել էր ցեղասպանության զոհերի «Վերածնունդ» հուշարձանի շուրջ: Կենտրոնի մանկավարժները և սաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սուրբ նահատակների հիշատակը, աղոթք միմնջացին առ Բարձրյալ Աստված և ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության հիշատակն անմահացնող հուշակոթողին:
Հարգանքի խորհրդանշական միջոցառումից հետո, «Ընտանիք» կենտրոնի ռադիոկապի խմբակի սաները, օգտագործելով կենտրոնում ձեռք բերած կարողություններն ու հմտությունները,  խմբավարներ Ս․ Երեմյանի և Ռ․ Հեքիմյանի ղեկավարությամբ օրվա ընթացքում EK8XX ազդականչով կապ հաստատեցին աշխարհի տարբեր երկրների ռադիոսիրողների հետ անգլերեն և ռուսերեն լեզուներով, ևս մեկ անգամ իրազեկեցին 1915 թվականին հայերի հանդեպ Թուրքիայի իրագործած ոճիրը և հայտարարեցին. «Մենք հիշում ենք ցեղասպանությունը և պահանջում»: Ազդականչը կշարունակվի մինչև ապրիլի 28-ը:
Երիտասարդ սերունդը պետք է իմանա իր պատմությունը, լինի պահանջատեր և պայքարի արդարության համար…
 
Ս. Հակոբյան
 
    
25/04/2019