«Ընտանիք» կենտրոն. մասնակցություն համապետական շաբաթօրյակին

 «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի հետ համատեղ մարտի 23-ին ակտիվ մասնակցություն ունեցավ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հայտարարված համապետական շաբաթօրյակին: 
Կատարվեց համապատասխան աշխատանքների բաժանում: Կենտրոնի և ուսումնարանի անձնակազմը սաների ու ուսանողների հետ միասին մաքրման աշխատանքներ իրականացրեցին հաստատության ներսում, բակում և հարակից տարածքներում:
 
Հ. Սարգսյան
 
 
 
 
 
      
25/03/2019