You are here

«Ընտանիք» կենտրոն. շաբաթօրյակ՝ «Կանաչ, մաքուր քաղաք» խորագրով

Ապրիլի 21-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ Անի թաղամասում կազմակերպվեց «Կանաչ, մաքուր քաղաք»  խորագրով շաբաթօրյակ: Նպատակն էր ձևավորել բնությունը չաղտոտելու մշակույթ, նպաստել կանաչապատ տարածքների ստեղծմանը, սաներին ներգրավել կազմակերպչական ու հանրօգուտ աշխատանքներում:
Շաբաթօրյակին  ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին կենտրոնի խմբակների սաները, մանկավարժները  և թաղամասի բնակիչները:
 Տնօրինության կողմից տրվեց համապատասխան հանձնարարականներ, կատարվեց  աշխատանքի բաժանում, տրամադրվեց անհրաժեշտ տնտեսական նյութեր և պարագաներ: 
Կազմակերպվեց տնկիների և վարդի թփերի տեղադրում, հողի մշակում՝ կարևորելով կանաչապատ տարածքների պահպանումն ու մաքրությունը: Շաբաթօրյակի մասնակից սաները հարցաթերթիկների միջոցով կիսեցին իրենց տպավորությունները՝ կանաչ ու էկոլոգիապես մաքուր քաղաք ունենալու անհրաժեշտության վերաբերյալ և որոշեցին առաջարկություն ներկայացնել համայնքապետարանին փողոցներում աղբարկղների թիվն ավելացնելու վերաբերյալ:
Դեռահասները մեծ ջանասիրությամբ և նվիրումով իրենց փոքրիկ ներդրումն ունեցան քաղաքի մաքրության, բնության խնամքի գործում՝ համոզված լինելով, որ այսուհետ թաղամասը կլինի ավելի մաքուր ու խնամված:
 
Ք. Մխիթարյան
 
              
25/04/2018