You are here

«Ընտանիք» կենտրոն. շախմատի գարնանային որակավորման մրցաշար

Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում անցկացվեց գարնանային որակավորման մրցաշար՝ սկսնակ, չորրորդ և երրորդ կարգայինների համար: Մրցաշարին մասնակցում էին նաև ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շախմատի խմբակների թվով 14 սան:
Մրցույթի նպատակն էր զարգացնել մասնակիցների շախմատային և մարզական ունակությունները, հնարավորություն ընձեռել մարզական որակավորման բարձրացմանը։
Անցկացվեց երկու մրցաշար. «Առավոտյան մրցաշար»՝ սկսնակ և III կարգային շախմատիստ-շախմատիստուհիների համար և «Կեսօրի մրցաշար»՝ IV կարգայինների համար:
Սկսնակների խմբում մարզական IV կարգ լրացրեցին կենտրոնի սաներ Յուրի Կրոմովը և Գուգուշ Սիմոնյանը: Իսկ չորրորդ կարգայինների խմբում 39 մասնակիցներից առաջին չորս տեղերը զբաղեցրին «Ընտանիք» կենտրոնի սաներ Դավիթ Մնդլյանը /1-ին տեղ/, Գևորգ Ղազարյանը /2-րդ տեղ/, Հենրիկ Սարգսյանը /3-րդ տեղ/ և  Հրաչ Վարդանյանը /4-րդ տեղ/: Նրանք արժանացան պատվոգրերի և ստացան համապատսխան մարզական գրքույկներ:
 
Է. Մանուկյան
 
 
  
11/04/2018