You are here

«Ընտանիք» կենտրոն. շախմատի մրցաշար «Շախմատը կյանքն է՝ կյանքը խաղ» խորագրով

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում սեպտեմբերի 25-ից 28-ը անցկացվեց «Շախմատը կյանքն է՝ կյանքը խաղ» խորագրով շախմատի մրցաշար, որին մասնակցեցին շուրջ 32 սկսնակ, չորրորդ և երրորդ կարգային շախմատիստներ «Ընտանիք» կենտրոնից և Գյումրու «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ից։ 
Մրցաշարի նպատակն էր սաների մոտ զարգացնել տրամաբանելու, արագ կողմնորոշվելու և հաղթանակի ձգտելու կարողություններ, առաջացնել հետաքրքրություն շախմատի նկատմամբ
Մրցաշարն անցկացվեց 4 փուլով, օլիմպիական համակարգով` համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների։
Մրցույթն անցավ ջերմ և մրցակացային մթնոլորտում: 4-օրյա համառ պայքայի արդյունքում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
առաջին տեղ՝ «Ընտանիք» կենտրոնի սան՝ Դավիթ Մնդլյան,
երկրորդ տեղ՝ «Ընտանիք» կենտրոնի սան՝ Աշոտ Նազարյան,
երրորդ տեղ՝ Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի սան՝ Աշոտ Պետրոսյան։ 
Մրցաշարի փակումն ու պարգևների հանձնումը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին «Ընտանիք» կենտրոնի դահլիճում, որին ներկա էին ծնողներ, մանկավարժներ, ինչպես նաև այլ ծրագրի շրջանակում կենտրոն հյուրընկալված ջավախահայ պատանիներ և տավուշցի դեռահասներ: Կենտրոնի ուսումնական գծով փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը հաղթողներին հանձնեց պատվոգրեր և մրցանակներ՝ ցանկանալով հետագա հաջողություններ, նորանոր հաղթանակներ թե՛ շախմատում, և թե՛ կյանքում։  
 
Է. Մանուկյան
    
01/10/2018