«Հոգու և մարմնի ներդաշնակություն» խորագրով միջոցառում

«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը,
 մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:
Կոմիտաս
Մայիսի 3-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Հոգու և մարմնի ներդաշնակություն» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր Պարի միջազգային օրվան:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել սաների մասնագիտական առաջընթացը և պարային կատարողական կարողությունները, արժևորել դասական պարը՝ որպես պարարվեստի հիմք, զարգացնել սաների պարային մտածելակերպը և գեղագիտական ճաշակը: 
Հանդիսության պատվավոր հյուրն էր Վանուշ Խանամիրյանի անվան «Վարդևանյան» պարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Վարդևանյանը:
Ցերեկույթի ընթացքում նորաստեղծ պարարվեստի խմբակի սաները հանդես եկան դասական և ժամանակակից ոճերի համադրումն արտահայտող պարային բեմադրություններով: Սահիկաշարի զուգակցմամբ ներկայացվեց նաև պարարվեստի նվիրյալ վարպետների ստեղծագործական կյանքի վերաբերյալ տեղեկատվության: Միջոցառմանը պարային կատարումներով ներկայացան նաև կենտրոնի ժողովրդական և պարարվեստի խմբակների սաները և Վանուշ Խանամիրյանի անվան «Վարդևանյան»  պարի թատրոնի սանը՝ մենապարով: 
Դահլիճում պարային տոնակատարություն էր, որն իր ազդեցությամբ թափանցեց յուրաքանչյուրի հոգու ծալքերը, ստիպեց  անրջել, սիրել և բարություն տարածել: 
Միջոցառման ավարտին «Վարդևանյան» պարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Վարդևանյանը «Ընտանիք» կենտրոնի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով: Միջոցառման կազմակերպիչ Ալվարդ Մկրտչյանն ևս արժանացավ հավաստագրի՝ պարարվեստի օրվան նվիրված միջոցառումը լավագույնս կազմակերպելու և ներկայացնելու  համար:
 
Ա.Մկրտչյան
 
07/05/2018