«Մոր աչքը» խորագրով թատերական ներկայացում

Անհուն է մոր անձնազոհությունը: Ո՞վ կարող է չափել խորությունը մայրական սիրո և նվիրման: Մայրական սիրտը մի երկինք է սիրո և զոհողության, իսկ մայրական սերը` մեծագույն առաքինությունը կնոջ: Այս մտքի բարոյախրատական լույսի ներքո հունիսի 26-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում բեմադրվեց «Մոր աչքը» խորագրով թատերական ներկայացումը:
Դաստիարակչական-ուսուցողական բնույթ էր կրում միջոցառումը: Բեմադրիչը սյուժեի առանցքը կառուցել էր՝ կարևորելով կնոջ դերը որպես մոր և դաստիարակչի:
Բեմում, դերասան-սաների մարմնավորած կերպարների խաղը հուզիչ ու սրտառուչ էր: Ներկայացման ավարտից հետո «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը շնորհավորեց մասնակիցներին ու կազմակերպչին տպավորիչ ու ազդեցիկ ներկայացման, հանդիսատեսի մոտ հոզական զգացողություններ առաջացնելու համար:
 
Ս.Հակոբյան
 
  
27/06/2019