«SILVER YANTRA» 18-րդ միջազգային երգի օնլայն մրցույթ

2020 թ-ի սեպտեմբերի 7-ից 30-ը Բուլղարիայում կայանալիք «SILVER YANTRA» 18-րդ միջազգային երգի օնլայն մրցույթում Հայաստանը կներկայացնի ՀՀ ԿԳՄՍՆ«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սան Կարինե Տիգրանյանը, ում«Word vision 2020» երգի միջազգային մրցույթի ժամանակ ընտրել և հրավեր է ուղարկել Բուլղարիան ներկայացնող ժյուրիի անդամ, «SILVER YANTRA» միջազգային հեղինակավոր մրցույթի կազմակերպիչ Ռումիանա Նաչեևան: Նշենք, որ մրցույթի կազմակերպիչը Հայաստանից ընտրել է միայն Կարինե Տիգրանյանին: Մրցութային երգի ընտրությունը կկատարի կենտրոնի երգարվեստի խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանը: Շնորհավորում ենք Կարինե Տիգրանյանին և նրա մանկավարժ Արևիկ Թանաշեանին, մաղթում, որ կենտրոնի հաղթական բարձր նշաձողը միշտ հասանելի ու գերազանցելի լինի նրանց համար:

Աննման Մինասյան

 

 

03/07/2020