Գեղանկարչություն

Ծրագիրը նախատեսված է 5-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:            

 
Ուսուցման  տևողությունը՝ 2 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 9-15 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
- 1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբասենյակում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ նկարակալներ, քանդակներ, բնանկարներ և նկարելու անհրաժեշտ պարագաներ:
Գեղանկարչության խմբակում սաները ծանոթանում են նկարչության հիմունքներին և նկարելու գործընթացին, նյութագիտություն և արվեստի պատմություն  առարկաներին: 
Սովորում են նախապատրաստել և ճիշտ օգտագործել նկարչական գործիքներն ու պարագաները, տարբեր առարկաներ պատկերել գծանկարից, գունանկարից, և բնօրինակից, համադրել գծանկարչության և գունանկարչության ոճերը, կատարել կոմպոզիցիայի կառուցում և տալ գունային ճիշտ լուծումներ՝ հաշվի առնելով կոմպոզիցիայի հիմունքները:
Ուսումնական գործընթացում կարևորվում է ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառումը և ստեղծագործելու ունակությունների զարգացումը:
Պարբերաբար կազմակերպվում է հաշվետու ցուցահանդեսներ կատարված աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով: 
Խմբակի սաները մասնակցում  են հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների:
 
Ուսուցման արդյունքը.
 
Ինքնուրույն ստեղծագործելու, գեղեցիկը գնահատելու, ինքնագնահատելու  ունակություններ: 
Շրջապատը, բնությունը ճիշտ ընկալելու և յուրովի ներկայացնելու կարողություններ:
Գույների ներդաշնակությունը պահպանելու հմտություններ:
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: