Մարտական արվեստ

Ծրագիրը նախատեսված է 6-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման տևողությունը՝ 2 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 8-16 սան:
Պարապմունքների անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է գործնական պարապմունքների միջոցով:
Դահլիճում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բարենպաստ պայմաններ՝ լուսավորություն, համապատասխան տարածք, մարզագորգեր և այլ անհրաժեշտ պարագաներ:
Մարտական արվեստի խմբակում սաները սովորում են մարզական տերմինաբանություն, մարզաձևերի տեխնիկա, ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստություն, հարձակողական և պաշտպանողական իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակություն, սպորտային կարգապահություն  և մարզական հիգիենա:
Մարտական արվեստը սաներին օժտում է նաև գնահատելու, հարգելու և ինքնազսպման կարողություններով: Սաներին հնարավորություն է տալիս լինել ազնիվ, բարեկիրթ, աշխատասեր և պատասխանատու:
Խմբակի սաները իրենց ցուցադրական ելույթներով հանդես են գալիս միջոցառումների ընթացքում, ծնողների համար կազմակերպված բաց դասերին:
Ուսուցման արդյունքը.
 
Տվյալ սպորտաձևի առանձնահատկությունների տիապետում:
Տարբեր իրավիճակներում պաշտպանվելու կարողությունների ձեռքբերում:
Առողջ և կոփված սերնդի  դաստիարակում: 
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: