Խեցեգործություն

Ծրագիրը նախատեսված է 5-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 2 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 10-16 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
                   
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբասենյակում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ սալիկապատ սեղան, հարմարավետ պտտվող աթոռներ,  թրծման վառարաններ, բրուտագործական ձեռքի բոլորակներ, քանդակի ստեկներ  և  քերիչներ, անհրաժեշտ այլ  գործիքներ և նյութեր,:
Խեցեգործության խմբակում սաները սովորում են աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները՝ նախապատրաստել և ճիշտ օգտագործել աշխատանքային գործիքները, խեցեգործության գործընթացի փուլերը, ընտրել զարդանախշեր և զարդապատկերներ, գծագրել էսքիզ, կատարել կոմպոզիցիայի կառուցում, տալ գունային լուծումներ, շտկել թերությունները, կատարել վերջնամշակում, չորացում և թրծում, պահպանել անվտանգության կանոնները:
Սաները իրենց ձեռքի աշխատանքներով մասնակցում են քաղաքային և հանրապետական ցուցահանդեսների:  Լավագույն սաները մասնակցում են նաև  մարզի համայնքներում կազմակերպվող վարպետաց դասերին: 
 
Ուսուցման արդյունքը.
 
Զարդանախշերի ճիշտ օգտագործման և  տեղադրման  կարողությունների ձեռքբերում:
Խեցեգործական կենցաղային և գեղարվեստական իրերի, տարազների, հուշանվերների  պատրաստման կարողությունների ձեռբերում:
Ինքուրույն ստեղծագործելու հմտությունների զարգացում:
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: