Համակարգչային ուսուցում

Ծրագիրը նախատեսված է 10-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 3 տարի:  
Խմբակում սովորողների թիվը՝ 8-15 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
- 1 դասաժամի տևողությունը  45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Ինտերակտիվ լսարանը ապահովված է լոկալ և գլոբալ ցանցերով, ժամանակակից անհրաժեշտ տեխնիկայով՝ համակարգիչներ և համալրող սարքավորումներ, էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, պատկերամուտ, տպիչ, տեսածրիչ (սկաներ):
Ուսումնառության ընթացքում համակարգչային ուսուցման խմբակի սաները սովորում են աշխատել տարբեր համակարգչային ծրագրերի հետ, թվայնացնել տարբեր տեսակի ինֆորմացիա.
- տեքստային խմբագրիչում խմբագրել, ձևավորել տեքստեր, պատրաստել  տարբեր տիպի և ձևաչափի փաստաթղթեր /նամակներ, դիմումներ, տեղեկանքներ, հուշագրեր, պայմանագրեր, տեղեկագրեր, երաշխավորագրեր/ աշխատել գրաֆիկական պատկերների հետ,
- էլեկտրոնային խմբագրիչում կատարել տարբեր բարդության հաշվարկներ, մաթեմատիկական ֆունկցիաներով կառուցել գրաֆիկաներ, դիագրամներ:
- ներկայացումների պատրաստման խմբագրի միջոցով պատրաստել գործնական բնույթ կրող սահիկներ, կարգաբերել շարժման (անիմացիայի) պարամետրեր,
- գրաֆիկական խմբագրիչներով կատարել նկարների և պատկերների մշակում,  պատրաստել տեղեկագրեր, այցետոմսեր, գովազդային պաստառներ, ստեղծել գրաֆիկական կոմպոզիցիաներ, իրականացնել բազմաբնույթ ձևարարական աշխատանքներ,
- կետային խմբագրիչի միջոցով նկարների հետ կատարել բազմաբնույթ աշխատանքներ, խմբագրել նկարներ: 
Ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները սաները ցուցադրում են բաց դասերի և միջոցառումների ընթացքում: 
 
Ուսուցման արդյունքը.
Համակարգչային տարբեր ծրագրերի հետ աշխատելու կարողությունների ձեռքբերում:
Տարբեր տիպի փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, խմբագրման կարողությունների և հմտությունների ձեռքբերում:
Ինքնուրույն  մտածելու կարողությունների ու  հմտությունների զարգացում: 
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: