Պարարվեստ

Ծրագիրը նախատեսված է 5-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 2 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 8-15 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
    
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Պարասենյակը հայելիապատ է, հագեցած՝ դասական պարի համար նախատեսված ձողերով, նստարաններով,  երաժշտական գործիքներով /դաշնամուր, դհոլ, ակորդեոն/ և  ժամանակակից երաժշտական  սարքավորումներով:
Պարարվեստի ուսուցումը սաներին ներկայացվում է պարային արվեստին բնորոշ բազմազան գույներով և հարուստ պատմությամբ:  Սաներն ուսունասիրում են պարարվեստի զարգացման փուլերը, ոճերը, ժանրերը, կառուցվածքային ձևերը, յուրահատկությունները պատմական զարգացման տարբեր  փուլերում, ծանոթանում հայ մշակույթի գեղարվեստական արժեքներին, ժողովրդական պարերին և ավանդույթներին, ազգային պարի ակունքներին: 
Կենտրոնի պարային համույթը պարբերաբար իր մասնակցությունն է բերում քաղաքային և հանրապետական տարբեր գեղարվեստա-մշակութային միջոցառումներին և փառատոններին:
Ծնողների համար կազմակերպվում են  հաշվետու համերգներ: 
Ուսուցման արդյունքը.
 
Պարավեստի մշակութային արժեքների, ժողովրդական ավանդույթների ծանոթացում:
Պարային բեմադրություններում պարային ճիշտ և գրագետ շարժումների օգտագործում և կիրառում: 
Պարավեստի բնագավառում ստեղծագործական և կազմակերպչական ունակությունների զարգացում:
Տաղանդավոր և շնորհալի սաների բացահայտում:
Ռազմահայրենասիրական դաստիարակության խթանում: 
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: