Օտար լեզուներ

 
Ծրագիրը նախատեսված է 10-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:  
Ուսուցման  տևողությունը՝ 2 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 8-15 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբասենյակը հագեցված է անհրաժեշտ դիդակտիկ պարագաներով, համակարգչային տեխնիկայով, մասնագիտական գրականությամբ, բառարաններով, ուսուցողական ձայներիզներով:
Օտար լեզվի ուսուցումը նպատակաուղղված է բազային գիտելիքների կիրառմանն ու հաղորդակցական կարողությունների զարգացմանը:
Ուսուցման գործընթացում խմբավարները կիրառում են լեզվի ուսուցման ինտերակտիվ մեթոդ, թեմատիկ երկխոսություն կամ իրադրային խոսքային նմուշներ, հնչյունաբանական, քերականական վարժություններ, առաջնորդվում լեզվի կատարելագործման ու պահպանման ծրագրերով:
Դասընթացները հիմնված են դիդակտիկ նյութերի, դասագրքերի և էլեկտրոնային /CD-ների, Video/  վարժությունների ու լեզվի ուսուցման նորագույն մեթոդների վրա:
Դերային խաղերը /իրավիճակային երկխոսություններ/, տվյալ լեզվով կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումները /բեմադրություններ, մրցախաղեր/ բարձրացնում են հետաքրքրությունը համապատասխան լեզվի նկատմամբ, սաների մոտ զարգացնում  ճիշտ հաղորդակցվելու կարողություններ:
Խմբակի սաները  ձեռք բերած գիտելիքները ցուցադրում են կենտրոնում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների ընթացքում:
 
Ուսուցման արդյունքը.
Ազատ հաղորդակցվելու և  պարզ թարգմանություններ կատարելու կարողությունների ձեռքբերում:
Օտար լեզվով սեփական մշակույթի ներկայացում:
Գրավոր և բանավոր լեզվի առանձնահատկությունների տիրապետում:
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: