Գորգագործություն

Ծրագիրը նախատեսված է 7-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 3 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 8-15 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբասենյակում ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ գորգագործական աշխատանքային դազգահներ, հումքի ստացման և մշակման գործիքներ, հարմարանքներ, գորգագործական տորք, մասնագիտական գրականություն:
Գորգագործության խմբակում սաները ուսումնասիրում են կոմպոզիցիայի պատմությունը, սովորում են նախապատրաստել աշխատատեղը, անհրաժեշտ գործիքներն ու օժանդակ պարագաները, ընտրել զարդանախշեր և զարդապատկերներ, գծագրել էսքիզ, կատարել կոմպոզիցիայի կառուցում, տալ գունային լուծումներ, շտկել թերությունները և, պահպանելով անվտանգության կանոնները, գորգ գործել:
Ուսումնասիրելով գորգագործութունը՝ որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղ, սաները ձեռք կբերեն տեսական գիտելիքների լայն պաշար ազգային արհեստների և արժեքների, մասնավորապես գորգագործության վերաբերյալ:         
Պարբերաբար կազմակերպվում են հաշվետու ցուցահանդեսներ սաների կատարած աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով: 
Մասնագիտական  ուսուցումից զատ, լայնածավալ աշխատանքներ են տարվում սաների բարոյահոգեբանական, գեղագիտական դաստիարակության, ճաշակի ձևավորման, ստեղծագործական մտքի զարգացման և հոգևոր արժեքների յուրացման նպատակով։
 
Ուսուցման արդյունքը.
 
Գորգ գործելու կարողությունների և հմտությունների ձեռք բերում:
Ծանոթացում հայկական  գորգագործության առանձնահատկություններին:
Զարդանախշերի ճիշտ օգտագործման, կառուցման, տեղադրման  կարողությունների ձեռքբերում:
Էսքիզների գծագրում, գույների ճիշտ համադրում:
Ինքուրույն ստեղծագործելու կարողությունների զարգացում:
Աշխատանքների թերությունների բացահայտում և վերացում:
Վերջնամշակման և հարդարման աշխատանքների կատարում:
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: