Գրան Պրի և առաջին կարգի մրցանակներ. «Ընտանիք» կենտրոնի սաները հաղթել են «World Vision 2020» միջազգային հեղինակավոր մրցույթում

 
«Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Նորայր Հակոբյանը և Կարինե Տիգրանյանը, ովքեր ներկայացնում էին Հայաստանը Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպած «World Vision 2020» երգի հեռավար միջազգային մրցույթի հունիսի 14-ին կայացած եզրափակիչ փուլին, իրենց տարիքային խմբում արժանացել են Գրան Պրի և առաջին կարգի մրցանակների: Մրցույթին մասնակցել են աշխարհի 45 պետություններից 725 երաժիշտ-կատարողներ: Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել 40 երկրների ճանաչված արվեստագետներ:
Հիշեցնենք, որ հաղթողներից բացի, հեռավար մրցույթին մասնակցել էին նաև «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Սարգիս Հակոբյանը, Ալեն Հարությունյանը, Արթուր Գրիգորյանը, Գառնիկ Ավագյանը, Սյուզաննա Հակոբյանը և անցել էին 2-րդ փուլ։
Կենտրոնի սաների գրանցած հաջողությունների համար մասնահատուկ կարևորում ենք երգարվեստի խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանի նվիրված և բարեխիղճ աշխատանքը:
Շնորհավորում ենք բոլորիս այս նշանակալի հաղթանակի առիթով :
Տնօրենություն
 
     

17/06/2020