ԿՐԿԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ

«GOLDEN VOICE» -ում Հայաստանը ներկայացրած «Ընտանիք» կենտրոնի սաները առաջին հորիզոնականում են ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Նորայր Հակոբյանն ու Կարինե Տիգրանյանը սույն թվականի հունիսի 28-ին Մալթայում կայացած ամենամյա միջազգային «GOLDEN VOICE» պատանի երաժիշտ-կատարողների օնլայն մրցույթում, իրենց տարիքային խմբերում գրավել են առաջին պատվավոր հորիզոնականները: Հեղինակավոր մրցույթին մասնակցել են 250 երաժիշտ-կատարողներ աշխարհի 41 երկրներից: Ի դեպ, Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացնելու հաճելի պարտականությունը վստահվել է միայն «Ընտանիք» կենտրոնի սաներին: Շնորհավորում ենք կենտրոնի երգարվեստի խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանին ու նրա սաներին՝ Հայկական Եռագույնը ամենաբարձր հարթակում դիրքավորելու առթիվ, մաղթում ենք հաղթարշավի շարունակականություն:

Տնօրինություն

 

 

 

 

 

14/07/2020