You are here

Համահայկական շախմատի առաջին մրցաշար

ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շախմատի խմբակի սան Վահագ Մելիք-Սարգսյանը հաջողությամբ մասնակցել է ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիակի համատեղ կազմակերպած Համահայկական շախմատի առաջին մրցաշարին:
Մեծամասշտաբ վիրտուալ մրցաշարը, որին մասնակցել են շուրջ 520 շախմատասեր աշխարհի 36 երկրից, տեղի է ունեցել սույն թվականի հունիս 8-26-ը ՀՎՀ-ի կրթական ինտերակտիվ հարթակում: Մասնակիցների աշխարհագությունը բավականին լայն էր՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ, Եվրոպա, Ասիա, Օվկիանիա, Միջին Արևելք, Աֆրիկա, Հայաստան:
Առցանց միջոցառմանը միացել են նաև հարյուրավոր ուսանողներ, շախմատասերներ և շախմատի չեմպիոններ:
Մրցախաղերի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցեյ հետևել ՀՎՀ-ի շախմատի մուլտմեդիա առցանց դասընթացներին և շախմատի հայ չեմպիոնների հետ շախմատային առցանց դասեր անցկացնել՝ իրենց շախմատային հմտությունները զարգացնելու և խաղերին նախապատրաստվելու համար:
Շնորհավորում ենք կենտրոնի շախմատի խմբակի սան Վահագ Մելիք-Սարգսյանին և խմբավար Սվետլանա Պետրոսյանին, մաղթում նարանոր մեծ հարթակներ և հաղթանակներ:
Տնօրենություն
29/06/2020