Հայտնի ու սիրված թատերական գործիչները բարձրարժեք վարպետության դասեր են տվել թատերական արվեստի խմբակի սաներին

 

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի որդեգրած սկզբունքներին հավատարիմ՝ խմբակների ղեկավարները  Հայաստանի Հանրապետությունում  արտակարգ դրության հաստատման օրվանից սկսած սաների համար ապահովել են  արտադպրոցական կրթության շարունակականությունը օնլայն հարթակում։
 Մասնավորապես թատերական արվեստի խմբակի  քաջահմուտ ղեկավար  Վիգեն Թանաշեանի ջանքերով դասերը հասանելի են եղել  շաբաթվա  բոլոր օրերին և առաջին իսկ օրվանից սաները մասմակից են դարձել  դասակարգված թեմաներով դասախոսություններին, որոնք հիմականում վերաբերվել են  թատրոնին, հայտնի դերասաններին, նրանց խաղացանկին և կատարած աշխատանքներին, հայտնի սցենարիստներին, դրամատուրգներին, գրողներին և ռեժիսորներին:
Հատուկ անդրադարձ է կատարվել նաև աշխարհի և Հայաստանի թատրոններին և նրանց պատմությանը, ամենայն ուշադրությամբ և խորությամբ ուսումնասիրվել է կերպարի, միմիկայի, ժեստերի, բեմական կեցվածքի, խոսքի և կուլտուրայի, դերաբաշխման, կերպարի ճիշտ ընկալման և մատուցման նրբություններին:
 Հեռավար դասընթացի միջոցով անցկացվել է նաև ներկայացման փորձեր «Երաժշտության ձայնը» և «Հավատքը հանուն հաղթանակի» թեմաներով: 
Բեմադրել են նաև հեռավար թատերական ներկայացում՝  Թեննեսի  Ուիլիամսի «Ապակյա գառագեղը» խորագրով: 
Բացի խմբակի ղեկավարի հարուստ ու ընդգրկուն դասերից, Zoom հարթակում սաները  մասնակցել են  նաև դասախոսությունների և ստացել վարպետության դասեր տարբեր երկրների թատերական աշխարհի  հայտնի ու ճանաչված ներկայացուցիչներից, մասնավորապես՝ Յակոբ Տը Ճերեճեան – ռեժիսոր, դերասան / Լիբանան/,Շէտի Մարուն – կոմեդիայի վարպետ / Լիբանան/, Էլի Մասսաատ – արվեստագետ, երգիչ, երգահան / Լիբանան/, Կեպի Հոայեք – դերասան / Լիբանան/, Գրիշա Մարգարյան - սցենարիստ, բեմադրիչ, դերասան, <Տիկնիկ> ՀԿ-ի հիմնադիր նախագահ / Հայաստան/, Հալա Իպրիք – դերասանուհի / Լիբանան/, Յարութ Թորոսեան – դերասան / Լիբանան/, Ինգա Աբաջյան – դերասանուհի / Հայաստան/, Մարիօ Պեսիլ – դերասան / Լիբանան/, Միշէլ Ապու Սլեյմեն – դերասան, հեռուստահաղորդավար / Լիբանան/, Միրէյ Փանոսեան – դերասանուհի / Բելգիա/, Բաթրիսիա Տաղեր – դերասանուհի / Լիբանան/, Փիէռ Շամմասեան – կոմեդիայի վարպետ, դերասան, բեմադրիչ / Լիբանան/, Սաատ Համտեն – դերասան, ռեժիսոր, երգիչ / Լիբանան/, Թորոս Հելվաճեան – դերասան / Լիբանան/,Տաթև Ղազարյան – դերասանուհի / Հայաստան/, Հրանտ Թոխատյան (ՀՀ ժողովրդական արտիստ և Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր)– դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, կատակերգու / Հայաստան/, Սուրէն Խտըշեան – Բեմադիչ / Լիբանան/։
Լուսանկարները՝ արխիվից
Աննման Մինասյան
 
     
16/06/2020