Մանկավարժներն ու սաները ջանում են ապահովել արցախահայ երեխաների առօրյա զբաղվածությունը

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը շարունակում է «Գյումրի» հյուրատանը ապաստանած արցախցի դեռահասների արտադպրոցական ուսուցման կազմակերպումը։ ըստ նախասիրությունների։
Չնայած արցախցի դեռահասների հոգեբանական ծանր վիճակին՝ նրանք ոգևորությամբ են ներգրավվել կենտրոնի մարդասիրական նախաձեռնությանը։
Մինչև պատերազմի հաղթական ավարտը՝ կենտրոնը մեծ սիրով ու պատրաստակամությամբ կշարունակի կազմակերպել տարաբնույթ դասընթացներ՝ վստահ լինելով, որ շատ մոտ ապագայում «Ընտանիքը» կհյուրնկալվի Արցախում՝ հերթական ռազմահայրենասիրական միջոցառումներն իրականացնելու նպատակով։
 
 
 
 
 
 
       
24/10/2020