Մանրանկարչության արտացոլանքը հայ միջնադարյան առակներում¦ խորագրով մանրանկարչության ցուցահանդես

Հոկտեմբերի 19-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում բացվեց «Մանրանկարչության արտացոլանքը հայ միջնադարյան առակներում» խորագրով մանրանկարչության ցուցահանդես: 
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Շիրակի մարզի պատասխանատու Մ. Ջանոյանը, հայոց եկեղեցու պատմության ուսուցիչներ, մանկավարժներ,  ծնողներ և սաներ:
Միջոցառման նպատակն էր ծանոթացնել սաներին հայ միջնադարյան առակագիրներին, Կիլիկյան Հայաստանի խոշորագույն մանրանկարիչներին և նրանց կատարած աշխատանքներին, նպաստել միջնադարյան մանրանկարչության արվեստի պահպանմանն ու զարգացմանը:
Ներկաներին ողջունեց մանրանկարչության խմբակի խմբավար Վ. Շամամյանը և ներկայացրեց սաների կատարած աշխատանքները: 
Թեմայի շուրջ ստեղծագործելիս սաներն ուսումնասիրել էին Մ. Գոշի, Վ. Այգեկցու ստեղծագործությունները, առակների բարոյախրատական, դաստիարակչական դերն ու նշանակությունը: 
Ներկաները դիտեցին կենտրոնի 10-18 տարեկան սաների շուրջ 25 մանրանկար աշխատանքները, որոնցում արտացոլված էր մանրանկարչական արվեստը՝ հայ միջնադարյան առակներում: Հյուրերը բարձր գնահատեցին սաների ստեղծագործ մտքի արդյունքը և կատարողական հմտությունները: Ծնողները երախտիքի խոսքեր ուղղեցին §Ընտանիք¦ կենտրոնի տնօրինությանը և աշխատակազմին՝ իրենց զավակների արտադպրոցական ուսուցումը լավագույնս կազմակերպելու և նպաստավոր պայմաններ ապահովելու համար:
 
Վ. Շամամյան
      
22/10/2018