Նորություններ

19/11/2019
ԿԳՄՍՆ «Ընտանիք» ստեղծագործական կենտրոնը նոյեմբերի 8-ին հյուրընկալեց արդի գեղանկարիչ, դոցենտ Արմեն Լոռենց Հարությունյանին: «Իր ժամանակի գունեղ վկան» խորագրով միջոցառմանը գեղանկարչության խմբակի սաներն առանձնահատուկ կերպով էին պատրաստվել. դեռահասներն ուսումնասիրել էին գեղանկարչի ուրույն ձեռագիրը և ստեղծագործել Արմեն Լոռենցի նկարչական ոճին ու լոռվա հեքիաթային բնաշխարհին համահունչ... Կարդալ ավելին
18/11/2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ամերիկայի պատմությունը» խորագրով բաց դաս` անգլերենի խմբակի սաների մասնակցությամբ:   Բաց դասի նպատակն էր ներկայացնել ԱՄՆ-ի պատմությունը և հաղորդել սաներին լրացուցիչ գիտելիքներ, անդրադառնալ հայտնի ամերիկահայ մտավորականներին,... Կարդալ ավելին
06/11/2019
«Ընտանիք» կենտրոնի նախաձեռնած կոմիտասյան համերգաշարը շարունակվեց նաև նոմեմբերի 1-ին:  «Ընտանիք» կենտրոնն այս անգամ հյուրընկալել էր լեհ երաժիշտ, կոմպոզիտոր Զոֆիա Տրիստուլա Հովհաննիսյանին, ով հետաքրքրված է հայկական երաժշտությամբ, հատկապես հայկական ծիրանափողով: Համերգը սկսվեց կենտրոնում վերջերս ձևավորված դհոլի խմբակի անդրանիկ ելույթով, որը... Կարդալ ավելին
28/10/2019
Հոկտեմբերի 29-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկա ստեղծագործական կենտրոնի ասեղնագործության, գոբելենագործության և ուլունքագործության խմբակների սաների մասնակցությամբ անցկացվերց «Ազգային արժեքներ» խորագրով բաց դաս և ցուցահանդես:  Միջոցառման նպատակն էր` ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն ու հմտություները, նպաստել մասնակիցների մասնագիտական գիտելիքների... Կարդալ ավելին
25/10/2019
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ,  ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։  Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի…»:  Վազգեն Առաջին կաթողիկոս   Հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» կենտրոնում ամփոփվեց ապրիլ ամսից մեկնարկած «Ղողանջ ցնծության» խորագրով միջոցառումների շարքը:  Ծրագրի նպատակն էր արժևորել մեծն Կոմիտասին՝ որպես հայ երգի զարգացման հիմնաքար, երաժշտական... Կարդալ ավելին
23/10/2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում հոկտեմբերի 30-ին, ժամը` 16:00-ին տեղի կունենա «Ամերիկայի պատմությունը» խորագրով բաց դաս՝ անգլերեն խմբակի սաների մասնակցությամբ:   Սիրով հրավիրում ենք մասնակցելու:  
21/10/2019
Հոկտեմբերի 10-ին ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նշվեց Սրբոց Թարգմանչաց տոնը՝ անգլերենի և երգարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:   «Որք Զարդարեցին» խորագրով միջոցառման նպատակն էր արժևորել թարգմանչաց շարժման կարևորությունը,  գնահատել մատենագրության դերն ու նշանակությունը հայ մշակույթի պահպանման և տարածման գործում,... Կարդալ ավելին
21/10/2019
Հոկտեմբերի 17-ին Գյումրու Խաչքարերի պուրակում ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպել էր «Իմ քաղաքի աշունը» խորագրով ցուցահանդես՝ գեղանկարչության, կավագործության և փայտարվեստի խմբակների սաների մասնակցությամբ: Ցուցահանդեսի նպատակն էր պատկերել յուրահատուկ կոլորիտ ունեցող քաղաքն աշնանային գույներով, ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն ու... Կարդալ ավելին
03/10/2019
«Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»...: Կոմիտաս   ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն այս տարի մեծ շուքով նշում է հայ երաժշտության «փրկչի»՝ մեծն... Կարդալ ավելին
26/09/2019
  Սեպեմբերի 21-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում կազմակերպեց ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված «Իմ անո˜ւշ հայրենիք» խորագրով միջոցառումների շարք: Կենտրոնի սաները ներկայացան ժողովրդական և ազգագրական երգ ու պարով, մասնակցեցին նկարչական ֆլեշմոբի, կազմակերպվեց նաև «Անկախության գույները» խորագրով ստեղծագործական... Կարդալ ավելին

Pages