Նորություններ

25/09/2017
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ՀՀ անկախության 26 ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին իրականացրեց ‹‹Մենք կերտում ենք նոր արշալույս›› խորագրով գեղարվեստական միջոցառում և կենտրոնի սաների ձեռքի ստեղծագործ աշխատանքների ցուցահանդես: Ծրագրի նպատակն էր դեռահասներին հաղորդակից դարձնել ՀՀ անկախության տոնին՝ որպես հայ ժողովրդի... Կարդալ ավելին
22/09/2017
Գրքերը լուսավորում են հոգին, ոգեշնչում  ու զորացնում են մարդուն,  նրա մեջ առաջացնում են լավագույն ձգտումներ,  սրում են միտքը և մեղմացնում սիրտը: Ու. Թեքերեյ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները՝ «Ընթերցանությունը՝ զարգացման աղբյուր» խորագրով ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 19-ին այցելեցին Շիրակի մարզային և Մկրտիչ Արմենի... Կարդալ ավելին
18/09/2017
       Արհեստը ոսկի մատանի է, ուր որ գնաս, հետդ կգա:   ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 11-ից 15-ը իրականացրեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի երկրորդ փուլը:  Նշենք, որ ծրագիրը մեկնարկվել էր դեռևս մայիս ամսից՝ ներառելով Շիրակի մարզի լեռնային, սահմանամերձ 14 գյուղական համայնքներ և Ջավախքի կրթամշակութային հաստատություններ, որտեղ... Կարդալ ավելին
30/07/2017
Ամառային դպրոցի ծրագրի շրջանակում սեմինարավար Մկրտչյանը անցկացրեց «Բանակաշինության առաջնահերթությունը ազգային անվտանգության ապահովման գարծընթացում», «Ռադիոկապի դերը ազգային բանակում», «Մերօրյա հերոսները»  թեմաներով սեմինարներ: Ճամբարականների ակտիվ մասնակցությամբ սեմինարը վերածվեց բուռն քննարկումների: Դեռահասները գիտակցում էին, որ հայրենի երկիրը անվտանգության և սահմանների... Կարդալ ավելին
30/07/2017
Ծրագրին մասնակից ջավախքցի դեռահասները իրենց հասակակիցներին ներկայացրեցին հայրենի բնօրրանի վերաբերյալ տեղեկատվություն. շեշտադրելով ազգային ինքնության պահպանմանը նպաստող միջոցառումները, բարձրաձայնեցին և տարեկից ընկերների հետ քննարկեցին ջավախքահայերի առկա հիմնախնդիրները: Ամառային դպրոցի մասնակից՝ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի սան Ալբերտ Ալեքյանը ցուցադրեց պատմական Ջավախք... Կարդալ ավելին
30/07/2017
Ծրագրի ավարտն ազդարարող փակման արարողությունը լի էր ուրախությամբ և թախիծով: Երեկոյի ընթացքում երաժշտության հնչյունների ներքո խմբերը ներկայացան քայլերթով՝ ծածանելով Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Ֆրանսիայի դրոշները:  Ճամբարականները եռագույն դրոշի գույներով կազմեցին շրջաններ և հանդես եկան միասնական շուրջպարով: «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանն ամփոփելով ծրագիրը՝ պատվոգրեր և... Կարդալ ավելին
28/07/2017
Ամառային դպրոցի հյուրերն էին կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական վարչության պետ Արկադի Պետրոսյանը, վարչության անդամներ, Երկրապահ Կամավորականների Միության ներկայացուցիչներ և ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներ:  ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, «Շուշիի ազատագրման համար» և «Մխիթար Հերացի» մեդալակիր, բժշկական ծառայության մայոր Հարություն... Կարդալ ավելին
26/07/2017
Դեռահասների առողջ ապրելակերպի, ֆիզիկական կոփվածության ամրապնդման և մարզական կարողությունների ցուցադրման նպատակով զինծաղայողների հետ համատեղ անցկացվեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, թենիսի, բադմինտոնի մրցումներ և սպորտլանդիաներ: Մեծ էր յուրաքանչյուր մասնակցի  ոգևորությունն ու հաղթելու ձգտումը: Խմբային և անհատական սպորտաձևերում բոլոր խմբերն էլ աչքի ընկան իրենց մարզական... Կարդալ ավելին
26/07/2017
Ամառային դպրոցի ծրագրում ընդգրկված փախստական սիրիահայ պատանիները պատմեցին Սիրիայում գործող հայկական դպրոցների, բարքի և կենցաղի, ընդունված ավանդույթների և սովորույթների մասին, համառոտ ներկայացրին սիրիական ուտեստները և պարեցին Սիրայի հայաբնակների շրջանում ամենատարածված հայկական պարը։ Սեմինարավար Անուշ Մկրտչանի կազմակերպած ակտիվ քննարկման միջոցով Ամառային դպրոցի մասնակիցները... Կարդալ ավելին
25/07/2017
Անցկացվեց  «Ռադիոկապի դերը Զինված ուժերում»  թեմաներով սեմինար: «Ընտանիք» կենտրոնի ռոբոտաշինության և ռադիոկապի խմբակների սաները ծրագրի մասնակիցներին ներկայացրեցին կենտրոնում ձեռք բերած գիտելիքները, նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ իրենց ստեղծած  ռոբոտները, խոսեցին  հանրապետական մրցույթներում գրանցած հաջողությունների մասին: Նրանք հասակակից ընկերներին հորդորեցին... Կարդալ ավելին

Pages