You are here

Նորություններ

02/02/2021
 «Խաղաղության արծիվներ» միջոցառումը  սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված պատերազմում  կյանքը հայրենիքին նվիրած հայ զինվորի հիշատակի առաջ խոնարհմամբ և հարգանքի տուրքի մատուցմամբ․ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր քաջորդիների անմահ հիշատակը, այնուհետև ազգագրական երգ ու պարի խմբակի սաները կատարեցին Հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի»։ Մասնակիցները վերհիշեցին հայկական պետության պարծանք, ուժ ու հպարտություն Զինված Ուժերի... Կարդալ ավելին
19/01/2021
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները մասնակցեցին Չեխիայի Լիդիցե քաղաքում «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով արվեստի տարբեր ճյուղերի միջազգային մրցույթ-ցուցահանդեսի   Մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված էր ավելի քան 80 երկրի, շուրջ 25000 աշխատանքներ: Գեղանկարչության, մանրանկարչության, բատիկայի, կվիլինգի, վիտրաժային նկարչության, փայտարվեստի, հագուստի մոդելավորման, խեցեգործության, թաղիքագործության և արծաթագործության խմբակների 23 աշխատանքներ, որոնք ընտրվել... Կարդալ ավելին
24/09/2020
Հարցազրույց ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն ԱՐԹՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ: https://shrjapat.am/%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81-%D5%B4%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1/?fbclid=IwAR2lwqeTKK15TukT_q2FDjGBtizZx6qrE-cWebMjFpG-fPyi-1g3gm-QGvo
24/09/2020
«Շրջապատ» շաբաթաթերթի հարցազրույցը ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանի հետ։ 
24/09/2020
ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ անդրադարձել է Խրիմյան Հայրիկի 200- ամյա հոբելյանին, որտեղ լուսաբանվել է «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցած բնության պլեները՝ նվիրված Հայոց Հայրիկին։
24/09/2020
Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայաստանը ներկայացրած «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Կարինե Տիգրանյանը, Նորայր Հակոբյանը, Ալեն Հարությունյանը և Սարգիս Հակոբյանը՝ հաղթահարելով մրցույթի 3 փուլերը, եզրափակչում գրանցել են փայլուն հաղթանակ․Կարինե Տիգրանյանը արժանացել է Մեծ Մրցանակի/ Գրան Պրի/, իսկ երեք պատանի- երաժիշտները առաջին պատվավոր հորիզոնականում են։Միջազգային հեղինակավոր մրցույթին ելույթ են ունեցել 27 երկրների 120... Կարդալ ավելին
24/09/2020
Մակեդոնիայում կայացած «Music Land» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած  «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Ալեն Հարությունյանը և  Սարգիս Հակոբյանը կրկին հաղթանակ են գրանցել։Սարգիս Հակոբյանը պարգևատրվել է Ժյուրիի համակրանք հատուկ դիպլոմով, իսկ Ալեն Հարությունյանը մասնակցության հնարավորություն է ստացել 2021թ-ին կայանալիք նույն մրցույթում։«Music Land»-ին մասնակցել են 300 երաժիշտ-կատարողներ 30 երկրներից։Աննման Մինասյան   ... Կարդալ ավելին
31/08/2020
Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Եւս մեկ անգամ իր գիտելիքով և տաղանդով փայլեց «Ընտանիք» կենտրոնի երգարվեստի խմբակի սան՝ Ալեն Հարությունյանը և արժանացավ 1-ին լաուրեատ մրցանակին Լեհաստանում կայացաց հեռավար երգի միջազգային մրցույթին։Շնորհավոր և նոր ձեռքբերումներ։
19/08/2020
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի երգարվեստի խմբակի 7 սաները հաղթանակ են գրանցել Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում կայացած Սարգիս Հակոբյան 1-ին տեղ (Էսդրատա)Գառնիկ Ավագյան 1-ին տեղ (ժողովրդական)Կարինե Տիգրանյան 1-ին տեղ (Էսդրատա)Ալեն Հարությունյան 2-րդ տեղ (Դասական)Նորայր Հակոբյան 2-րդ տեղ (Դասական)Արթուր Գրիգորյան 3-րդ տեղ (Դասական)Սյուզաննա Հակոբյան 3-րդ տեղ (Դասական)      
14/07/2020
«GOLDEN VOICE» -ում Հայաստանը ներկայացրած «Ընտանիք» կենտրոնի սաները առաջին հորիզոնականում են ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Նորայր Հակոբյանն ու Կարինե Տիգրանյանը սույն թվականի հունիսի 28-ին Մալթայում կայացած ամենամյա միջազգային «GOLDEN VOICE» պատանի երաժիշտ-կատարողների օնլայն մրցույթում, իրենց տարիքային խմբերում գրավել են առաջին պատվավոր հորիզոնականները: Հեղինակավոր մրցույթին մասնակցել են 250 երաժիշտ-կատարողներ աշխարհի 41 երկրներից: Ի դեպ,... Կարդալ ավելին