Նորություններ

    «Արարատի պես պարզ, անսեթևեթ, վեհանիստ է. իր ոգեղեն անդաստանի մեջ նա սլանում է երկինք: Իր հունդը ժողովրդի սրտից է ծիլ առել, ոգուց է փթթել, հույզերից՝ ծաղկազարդվել: Միայն նա է Արարատի չափ մեծ ու հավերժական: Նա իր ճակատին հնչյունահունց թագ ունի: Նա է, որ խորհրդանշում է հայ ոգին, ինչպես Արարատը՝ հայ բնաշխարհը: Կոմիտաս…» Ցիցիլիա Բրուտյան Կան մեծություններ, որոնց դիմանկարի... Կարդալ ավելին
   «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը «Պատմության լուռ վկաները» խորագրով ծրագրի շրջանակներում «Ցեղասպանություն» թեմայով սեմինար-քննարկումն ըստ ժամանակացույցի ապրիլի 14-ին անցկացրեց Շիրակի մարզի Ցողամարգ համայնքի միջնակարգ դպրոցում, իսկ ապրիլի 17-ին՝ Թորոսգյուղի Ալեքսան Համբարյանի անվան միջնակարգ դպրոցում: Սեմինարներին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան համայնքների... Կարդալ ավելին
Պետության անվտանգության և անկախության պահպանման կարևորագույն երաշխիքներից մեկը մարտունակ բանակի առկայությունն է:  Դեռահասների ռազմահայրենասիրական և բարոյամարտական ոգին բարձրացնելու, բանակի կարևորությունն ու դերն ամուր և հզոր հայրենիք կերտելու գործում ընդգծելու նպատակին էր միտված մարտի 25-ին ‹‹Ընտանիք›› կենտրոնում անցկացված  ‹‹Մեր անունն է հայկական բանակ›› խորագրով միջոցառումը:  Միջոցառումը սկսվեց ‹‹հավսար-զգաստ›› հրահանգով: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բեմ բերվեց պետական խորհրդանիշերը՝... Կարդալ ավելին
ՀՀ ԿԳն Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը hունիսի 20-ից հուլիսի 12-ը ամփոփեց 2015-2016 ուսումնական տարվա արդյունքները:Քննության առնվեցին մասնագիտական խմբակների իրականացրած տարեկան գործունեությունը: Գյումրու «Ընտանիք» կենտրոնում և Շիրակի մարզի Բասեն, Գոգհովիտ, Երազգավորս, Թորոսգյուղ, Ջրառատ, Ցողամարգ համայնքներում անցկացված հաշվետու ելույթների,... Կարդալ ավելին
Տոնական տրամադրությունն էր թևածում Գյումրու 55035 զորամասի հյուրընկալ դահլիճում: Զորամաս իրենց տոնական ողջյուններն էին բերել Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողներն ու ‹Ընտանիք› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները… Հայոց ազգային բանակը 22 տարեկան է… Հնչում է Հայաստանի հիմնը, ծածանվում է հայկական ‹եռագույնը›: Բեմահարթակ... Կարդալ ավելին
Փետրվարի 27-ին «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ցուցասրահում սփռվել էին «Երջանիկ մանկության» պայծառ ու արևոտ գույները: Գեղանկարչության խմբակի փոքրիկ նկարիչների վրձնահարվածներից ճառագող լույսի ու գույնի զմայլելի զուգերգն իր շուրջն էր համախմբել արվեստասեր հանրությանը: Նկարչական ցուցահանդեսի նպատակն էր նկարչական արվեստի միջոցով զարգացնել երեխաների երևակայությունը, ստեղծագործելու... Կարդալ ավելին
                               Առանց գրքերի մարդկային կյանքը դատարկ է. գիրքը ոչ միայն մեր բարեկամն է,                                                                                             այլև մեր մշտական հավերժական ուղեկիցը... Կարդալ ավելին
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական  կենտրոնում  մայիսի 25-ին տեղի ունեցավ «ՅՈՒՆԵՍԿՕ. 71-ամյակ» խորագրով մրջոցառում, որի նպատակն էր` կարևորել գեղարվեստական կրթության դերն ու նշանակությունը, դեռահասներին ծանոթացնել համաշխարհային մշակութային ցանկում ընդգրկված հայկական արժեքներին, նպաստել պատանիների մշակութային, գեղագիտական, հայրենասիրական դաստիարակությանը և բազմակողմանի... Կարդալ ավելին
Փետրվարի 11-ին Գյումրու  տեխնոլոգիական կենտրոնում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից  երրորդ անգամ անցկացվեց ‹‹ԴիջիԿոդ›› կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 40 դպրոցականներ ՀՀ տարբեր մարզերից և Արցախից: Մրցույթում Շիրակի մարզը ներկայացնում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք››... Կարդալ ավելին

Pages