Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հունիսը 25-ին տեղի ունեցավ վարսահարդարման և հագուստի մոդելավորման խմբակների սաների համատեղ կազմակերպած «Նորաձևության գույներ» խորագրով միջոցառումը:
Նպատակն էր ներկայացնել վարսավիրական արվեստի և հագուստի մոդելավորում մասնագիտություններից սաների ստացած գիտելիքներն ու... Կարդալ ավելին |
Անհուն է մոր անձնազոհությունը: Ո՞վ կարող է չափել խորությունը մայրական սիրո և նվիրման: Մայրական սիրտը մի երկինք է սիրո և զոհողության, իսկ մայրական սերը` մեծագույն առաքինությունը կնոջ: Այս մտքի բարոյախրատական լույսի ներքո հունիսի 26-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում բեմադրվեց «Մոր աչքը» խորագրով թատերական ներկայացումը:
Դաստիարակչական-ուսուցողական բնույթ էր... Կարդալ ավելին |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Կարինե Տիգրանյանը, Նորայր Հակոբյանը և Գառնիկ Ավագյանը մանկավարժներ Արտաշես Գրիգորյանի և Հռիփսիմե Մինասյանի գլխավորությամբ հունիսի 7-ին մեկնեցին Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաք՝ մասնակցելու Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից... Կարդալ ավելին |
Հայաստանի Հանրապետությունը և սփյուռքահայությունն այս տարի մեծ շուքով նշում են հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ևս անմասն չմնաց Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումից: Հունիսի 18-ին «Ընտանիք» կենտրոնում... Կարդալ ավելին |
Միայն մանկական երազների իրականացումը կարող է երջանկություն բերել:
Զ. Ֆրեյդ
Հունիսի 1-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բակը վերածվել էր մանկության մոլորակի, ուր տիրում էր տոնական տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Իրականացված երազանք»... Կարդալ ավելին |
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մարտական արվեստի խմբակի սան Վլադիմիր Մկրտչյանը՝ ընդգրկվելով Համահայկական Կյոկուշինկայ Բուդո Կարատե Ֆեդերացիայի հավաքականի կազմում, մայիսի 18-ից 19-ը Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի կյոկուշինկայ կարատեի 7-րդ առաջնությանը:
Առաջնությանը մասնակցել է շուրջ 1000 մարզիկ տարբեր երկրներից: Վլադիմիր Մկրտչյանը՝ մենամարտելով մինչև 30... Կարդալ ավելին |
Մայիսի 27-ին «Ընտանիք» կենտրոնում անցկացվեց «Հավերժական փառք» խորագրով միջոցառում` նվիրված մայիսյան փառահեղ հաղթանակներին: Միջոցառման նպատակն էր արժևորել Մայիսյան հերոսամարտերը` որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջ, բարձրացնել սաների հայրենասիրական ոգին, հերոսների օրինակով ձևավորել հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն, դժվարություններին դիմակայելու և... Կարդալ ավելին |
Մայիսի 30-ին ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաները Հառիճի վանական համալիրում մասնակցեցին «Հոգևոր երգերի մարզային 6-րդ փառատոն»-ին՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին:
ՀՀ Շիրակի մարզպետարանի և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությամբ կազմակերպված փառատոնին մասնակցում էին Երևանից հրավիրված, մարզի երաժշտական և... Կարդալ ավելին |
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ հետևելով «Արի´, պարի քոչարի» խորագրով նախագծի կոչին, մայիսի 25-ին ևս միացավ համահայկական ֆլեշմոբին: Կենտրոնի ժողովրդական պարերի և պարարվեստի խմբակների սաները համախմբվեցին հաղթական քոչարի պարելու գաղափարի շուրջ:
Համահայկական այս ֆլեշմոբի իրականացման մտահաղացումը պատկանում է Գլենոբլի «Հայկական մշակույթի տանը», որը նվիրված է... Կարդալ ավելին |
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաները Հովհաննես Թումանյանի հոբելյանական 150-ամյակին նվիրված «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների շրջանակում մայիսի 18-ից 20-ը այցելեցին Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսի, ուր ապրել ու ստեղծագործել է Ամենայն հայոց բանաստեղծը:
Այցի նպատակն էր... Կարդալ ավելին |