You are here

Շխմատի խմբակի սաների ձեռքբերումները գարնանային որակավորման մրցաշարին

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շախմատի խմբակների 6 սան ապրիլի 15-ից 25-ը մասնակցեց Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում անցկացված գարնանային որակավորման մրցաշարին:
Մրցույթի նպատակն էր զարգացնել մասնակիցների շախմատային և մարզական ունակությունները, հնարավորություն ընձեռել մարզական որակավորման բարձրացմանը։
Մրցաշարի արդյունքում մարզական IV կարգ լրացրեց «Ընտանիք» կենտրոնի սան Նարեկ Դարբինյանը, III կարգ՝ Կարլեն Մնացականյանը, II կարգ՝ Հրաչ Վարդանյանը: Իսկ Դավիթ Մխիթարյանը, երկրորդ կարգայինների խմբում հավաքելով առավելագույն միավորները, զբաղեցրեց I պատվավոր տեղը և լրացրեց մարզական I կարգ: Սաներն արժանացան պատվոգրերի և ստացան համապատասխան մարզական գրքույկներ:
 
Շախմատի խմբավար՝ Ք.Մանուկյան
 
 
 
 
29/04/2019