Ջավախքի գործընկերների այցը «Ընտանիք» կենտրոն

 
Նոյեմբերի 23-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հյուրընկալեց Ջավախքի գործընկերներին և հոգևոր դասի ներկայացուցիչներին: «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը, շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, խմբավարները և սաները շրջեցին կենտրոնում: Կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնում արտադպրոցական ուսուցման կազմակերպումը, աշխատանքային պայմանները, սաների աշխատանքները և մասնագիտական ձեռքբերումները:
 
29/11/2019