You are here

Սուրբ ծննդյան հրաշք «Ընտանիք» կենտրոնում

Այս տարի ևս ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպության աջակցությամբ «Ընտանիք» կենտրոնում կազմակերպվեց Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին Արցախից տեղահանված ընտանիքների, պատերազմի մասնակիցների, պատերազմում զոհվածների և սոցիալապես խիստ անապահով ընտանիքների երեխաներ։ Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով, քահանան օրհնեց բոլոր ներկաներին, խոսվեց Սուրբ ծննդյան տոնի խորհրդի մասին, երեխաների անմեղ շուրթերից հնչեցին բարեմաղթանքներ։ Ինչպես սպասելի էր, երեխաների ամենանվիրական սպասումն ու բարեմաղթանքն աշխարհի բոլոր երեխաներին այն էր, որ նրանք ապրեն խաղաղության մեջ։

Երեխաների օրն իսկապես վերածվեց տոնի, բոլորը ստացան նվերներ և վայելեցին գեղեցիկ տոնի անմոռանալի պահերը։

Շնորհակալություն Œuvre d’Orient կազմակերպությանը։

23/12/2022