Ֆրանկոֆոնիան «Ընտանիք» կենտրոնում. «Դեպի Ֆրանսիա» խորագրով ֆիլմերի և տեսանյութերի դիտումներ

Մարտի 12-ից ապրիլի 11-ը Ֆրանկոֆոնիայի շրջանակում կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեցին «Դեպի Ֆրանսիա» խորագրով ֆիլմերի և տեսանյութերի դիտումներ: 
Միջոցառմանը մասնակցեցին կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաներ, ուսանողներ, Շիրակի պետական համալսարանի դասախոսներ, ֆրանսախոս ակումբների և կազմակերպությունների անդամներ:
«Կեցցե˜ Ֆրանսիան», «Անունը», «Բարի գալուստ» ֆրանսիական գեղարվեստական ֆիլմերի և «Ֆրանսիայի մշակույթը» խորագրով տեսանյութերի միջոցով մասնակիցները ծանոթացան Ֆրանսիայի տարբեր շրջանների սովորույթներին, կենցաղին ու ապրելակերպին, ֆրանսիական անուններին և բարբառներին, ինչպես նաև Ֆրանսիայի տեսարժան վայրերին, երգարվեստին, կինոյին, նորաձևությանը և խոհանոցին:  Առավել մատչելի դարձնելու նպատակով՝ թեմաներն ուղեկցվեցին հայերեն թարգմանությամբ և մեկնաբանությամբ:
 Ֆրանկոֆոնիայի շրջանակում պարբերաբար կազմակերպվեցին քննարկումներ և վերլուծություններ: Մասնակիցները, կիսելով իրենց տպավորությունները, նշեցին, որ միջոցառումը հնարավորություն տվեց ոչ միայն խորացնել լեզվական գիտելիքները, այլև բացահայտել ֆրանսերեն լեզվի գեղեցկությունը՝ խթանելով  ֆրանկոֆոնիայի տարածումը:
 
Վ. Ղազարյան
 
   
13/04/2018