Հայտարարություններ

Օգոստոսի 5-ին, ժամը՝ 22:00-ին, «Շանթ» հեռուստաընկերության լրատվության գլխավոր թողարկման հավելված բաժնում կհեռարձակվի «Հայրենասիրությունը՝ հայրենիքի հավերժության երաշխիք» ամառային դպրոց ծրագրի ամփոփիչ միջոցառման վերաբերյալ տեսանյութ: 
Հաղորդման կրկնությունը` օգոստոսի 6-ին, ժամը՝ 12:00-ին:

2015 թվականի հուլիսի 6-10-ը ՀՀ ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը բոլոր մասնագիտական խմբերի մասնակցությամբ կանցկացնի  2014-2015 ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետու համերգ և ցուցահանդես հետևյալ ժամանակացույցով.
հուլիսի 6-ին, ժամը՝ 12-ին,  ցուցահանդես Շիրակի մարզի Գոգհովիտ համայնք, 

 2015 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը, ժամը`12:00-ին                                                                                                                                                          «Ընտանիք» կենտրոնում  տեղի կունենա «Ոսկեղենիկ հայերեն» խորագրով ցուցահանդես:

Սիրով հրավիրում ենք:

2015 թվականի հունիսի 19-ին, ժամը` 14:00-ին «Ընտանիք» կենտրոնում տեղի կունենա 
«Մենք միասնական ուժ ենք» խորագրով բաց դաս` նվիրված ՀՀ պետական դրոշի օրվան: 
Սիրով հրավիրում ենք:  
 
Հունիսի 18-ին, ժամը՝ 22:00-ին, «Շանթ» հեռուստաընկերության լրատվության
գլխավոր թողարկման հավելված բաժնում կհեռարձակվի «Պատմության լուռ վկաները»
խորագրով ծրագրի ամփոփիչ միջոցառման վերաբերյալ տեսանյութ: 
Հաղորդման կրկնությունը` հունիսի 19-ին, ժամը՝ 15:00-ին:
 

2015 թվականի հունիսի 1-ին, ժամը` 12:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության
Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում տեղի կունենա միջոցառում նվիրված
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու միջոցառման ընթացքում կազմակերպվող՝
• սպորտային և զվարճալի խաղերին,
• կավճանկարի, նկարչության, ֆուտբոլի, բատմենտոնի և բասկետբոլի մրցույթներին,
• գեղարվեստական ելույթներին:

2015 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության 
Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում տեղի կունենա Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա
տարելիցին նվիրված «Պատմության լուռ վկաները» ծրագրի եզրափակիչ միջոցառումը:
 
Սիրով հրավիրում ենք:
 
Մայիսի 25-ին, ժամը՝ 22:00-ին, «Շանթ» հեռուստաընկերության լրատվության
գլխավոր թողարկման հավելված բաժնում կհեռարձակվի «Պատմության լուռ վկաները»
խորագրով ծրագրի վերաբերյալ տեսանյութ: 
Հաղորդման կրկնությունը`  մայիսի 26-ին, ժամը՝ 15:00-ին:
 
 
2015 թվականի մայիսի 25-ին,  ժամը` 15:00-ին,     ՀՀ կրթության  և գիտության նախարարության
«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում կանցկացվի  Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված
«Արարատ` պատմության  վկա» խորագրով ցուցահանդես: 
Սիրով հրավիրում ենք:
 
Մայիսի 17–ին, ժամը` 11:00-ին, «Հառիճավանք» վանական համալիրում
տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի
կողմից կազմակերպված «Համբարձում» խորագրով միջոցառումը: 
Ցանկացողներին սիրով հրավիրում ենք:
 

Pages