You are here

Հայտարարություններ

15/10/2018
Հոկտեմբերի 30-ին, ժամը՝ 16:00-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի կունենա  վիտրաժային խմբակի սաների աշխատանքների «Մանուկ երազանքի գույները» խորագրով ցուցահանդես: Սիրով հրավիրում ենք բոլորին: Տնօրինություն 
15/10/2018
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հոկտեմբերի 26-ին, ժամը՝ 16:00-ին տեղի կունենա Սրբոց Թարգմանչաց տոնին նվիրված տեսադաս «Սրբոց Թարգմանչաց խորհուրդը» խորագրով, որի ընթացքում սաները երաժշտության ներքո կընթերցեն նաև սաղմոսներ:Սիրով հրավիրում ենք մասնակցելու: Տնօրինություն 
15/10/2018
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հոկտեմբերի 25-ին, ժամը՝ 16:00-ին տեղի կունենա «Կյանքն իր բոլոր գույներով» խորագրով միջոցառում՝ նվիրված ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Գառզուին և Ֆրանկոֆոնիային:Սիրով հրավիրում ենք մասնակցելու:Տնօրինություն 
15/10/2018
Հոկտեմբերի 24-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի անգլերենի խմբակը Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքում կազմակերպում է «Հանդիպում մանկությանը…» խորագրով կլոր սեղան-քննարկում` մասնակցությամբ ՀԳՄ մանկագիրների և երիտասարդ ստեղծագործողների:Սիրով հրավիրում ենք մասնակցելու: Տնօրինություն 
10/10/2018
Հոկտեմբերի 19-ին, ժամը՝ 15:00-ին ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում տեղի կունենա         «Մանրանկարչության արտացոլումը հայ միջնադարյան առակներում»  խորագրով մանրանկարչական ստեղծագործական ցուցահանդես:Սիրով հրավիրում ենք դիտելու:  Տնօրինություն  
10/10/2018
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 16:00-ին տեղի կունենա ցուցահանդես «Ուլունքագործության ինքնատիպությունը» խորագրով:Սիրով հրավիրում ենք մասնակցելու:Տնօրինություն 
02/10/2018
25/09/2018
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը 1988թ. աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված  սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն իրականացնում է «Հայաստանի աղն ես, Գյումրի՛» խորագրով միջոցառումների շարք.• Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների և Ջավախքի դեռահասների հյուրընկալում «Ընտանիք» կենտրոնում, ծանոթացում կենտրոնի գործունեությանը, ըստ նախընտրած մասնագիտություների ազգային արհեստի ու արվեստի խմբակներում գործնական դասընթացների մասնակցություն•... Կարդալ ավելին
18/09/2018
Սեպտեմբերի 25-ից 28-ը ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում  ժամը՝ 16:00–ին տեղի կունենա «Շախմատը կյանքն է, կյանքը՝ խաղ» խորագրով շախմատի մրցաշար, որին մասնակցելու են կենտրոնի շախմատի խմբակի սաները, Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մարզադպրոց» և «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ների սկսնակ, 4-րդ և 3-րդ կարգային շախմատիստները։ Տնօրինություն         
17/09/2018
Հունիսի 22-ին,  ժամը՝ 16:00-ին ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի դահլիճում տեղի կունենա «Հին ավանդական հարսանիք» խորագրով միջոցառում՝ մասնակցությամբ վարսավիրական արվեստի, երգարվեստի և պարարվեստի  խմբակների սաների:Սիրով հրավիրում ենք բոլորին:Տնօրինություն