Նյութատեխնիկական բազա

 

«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող ք. Գյումրի, «Անի» թաղ., 11 փող., 5ա հասցեում գտնվող մասնաշենքն ունի 2800 մետր քառ. տարածք, որի շուրջ 40 տոկոսը 2008թ-ին վերակառուցվել է, հանձնվել շահագործման, որտեղ էլ այժմ կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը: Մասնաշենքի մնացած հատվածը գտնվում է վերակառուցման փուլում:
 Շենքի գործող հատվածում կան 15 խմբասենյակներ, որոնք հագեցած են արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերի ուսուցումը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր ուսուցողական սարքավորումներով, նյութերով, գործիքներով և համապատասխան գույքով: Ընդհանուր շենքը կառուցված է միջազգային չափանիշներին համապատասխան, ապահովված է կոմունալ, կենտրոնական ջեռուցման և անվտանգության համակարգերով: Գործում է նաև ուսումանասրահ` հագեցած հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով գրականությամբ, համակարգիչներով ու ինտերնետային կապով ապահովված համակարգչային ուսուցման սենյակ: 
Վերակառուցվող մասում նախատեսված են` դահլիճ 250 հանդիսատեսի համար,  սպորտային սրահ և արհեստանոցներ: