«Ամենայն հայոց բանաստեղծը» խորագրով բաց դաս

Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների շրջանակում, մարտի 26-ին, ժամը 16:30-ին, տեղի կունենա «Ամենայն հայոց բանաստեղծը» խորագրով բաց դաս՝ կենտրոնի համակարգչային ուսուցման խմբակի սաների մասնակցությամբ:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
      Տնօրինություն
 
22/03/2019