You are here

«Ընտանիքը մեր ամրոցն է» խորագրով մարզային միջոցառում

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Ընտանիքի միջազգային օրվան նվիրված՝ «Ընտանիքը մեր ամրոցն է» խորագրով մարզային միջոցառման շրջանակում, կազմակերպում է «Ամուր քրիստոնեական ընտանիք` ամուր պետություն» թեմայով սեմինար-քննարկում՝ Շիրակի մարզի ներքոհիշյալ համայնքներում և «Ընտանիք» կենտրոնում.
• մայիսի 5-ին, ժամը՝ 14:30-ին Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնք
• մայիսի 6-ին, ժամը՝ 14:30-ին Շիրակի մարզի Գոգհովիտ համայնք
• մայիսի 10-ին, ժամը՝ 14:30-ին Շիրակի մարզի Ցողամարգ համայնք
• մայիսի 12-ին, ժամը՝ 14:30-ին Շիրակի մարզի Աշոցք համայնք
• մայիսի 13-ին, ժամը՝ 14:30-ին Շիրակի մարզի Երազգավորս համայնք
• մայիսի 15-ին, ժամը՝ 15:30-ին «Ընտանիք» կենտրոն, նաև «Երջանիկ ընտանիք» խորագրով ցուցահանդես:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
Տնօրինություն

30/04/2017