«Հայաստանի աղն ես, Գյումրի՛» խորագրով ծրագիր

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը 1988թ. աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված  սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն իրականացնում է «Հայաստանի աղն ես, Գյումրի՛» խորագրով միջոցառումների շարք.
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների և Ջավախքի դեռահասների հյուրընկալում «Ընտանիք» կենտրոնում, ծանոթացում կենտրոնի գործունեությանը, ըստ նախընտրած մասնագիտություների ազգային արհեստի ու արվեստի խմբակներում գործնական դասընթացների մասնակցություն
Այցելություներ Մարմաշենի վանական համալիր, Մինաս Ավետիսյանի, Ավ. Իսահակյանի տուն-թանգարաններ, Հովհ. Շիրազի, Մհեր Մկրտչյան հուշատուն-թանգարաններ, Ասլամազյան քույրերի պատկերասրահ
Ծաղկեպսակի խոնարհում Սբ. Ամենափրկչի տարածքում գտնվող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ, ծանոթացում Խաչքարերի պուրակում Ջուղայում ավերված խաչքարերի կրկնօրինակով  ստեղծված նմուշներին, մասնակցություն Յոթ Վերք եկեղեցում մատուցվող  Սբ. Պատարագին
Հանդիպում, զրույց-քննարկում  վաստակաշատ  գյումրեցի արվեստագետների, բանաստեղծների և մշակութային գործիչների հետ և սեմինարի անցկացում, ստեղծագործական մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքների ցուցադրություն, գեղարվեստական միջոցառում
Մասնակցություն Գյումրու օրվան նվիրված քաղաքային միջոցառմանը
Գյումրու Սուրբ Նշան  եկեղեցում նորադիր երգեհոնի ունկնդրում
«Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությամբ նկարչական և խեցեգործական ֆլեշմոբերի անցկացում
«Ընտանիք» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես «Հայաստանի աղն ես, Գյումրի…» խորագրով 
 
 
Տնօրինություն
 
25/09/2018