You are here

«Սասնա Ծռեր» և «Բեոուլֆ» էպոսների ֆիլմերի դիտումներ և խաղ-վիկտորինա

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպվում է «Սասնա Ծռեր» և «Բեոուլֆ» էպոսների ֆիլմերի դիտումներ և խաղ-վիկտորինա` հետևյալ ժամանակացույցով.
մարտի 20-ին, ժամը՝ 15:00-ին, անգլերեն լեզվով «Բեոուլֆ» էպոսի ֆիլմի դիտում, խմբային վերլուծություն և քննարկումներ,   
մարտի 21-ին, ժամը՝ 15:00-ին, «Սասնա Ծռեր» էպոսի՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր» ճյուղերի ֆիլմի դիտում, խմբային վերլուծություն և քննարկումներ,  
մարտի 22-ին, ժամը՝ 15:00-ին, «Սասնա Ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր» ճյուղերի ֆիլմի դիտում, խմբային վերլուծություն և քննարկումներ, 
մարտի 23-ին, ժամը՝ 15:30-ին, «Դյուցազներգություն» խորագրով ամփոփիչ վիկտորինա: 
 
Սիրով հրավիրում ենք մասնակցելու: 
     Տնօրինություն 
 
12/03/2018