Ազգագրական երգ ու պար

Ծրագիրը նախատեսված է 5-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 1 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 12-15 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով:
Ազգագրական երգի ու պարի խմբակի սաները դասընթացի ընթացքում ծանոթացնում են վոկալ արվեստի պատմության և տեսության ուղղություններին, ինչպես նաև երգեցողության վերաբերյալ առկա տեղեկությունների վերլուծությանը, սովորում են ձայնային և շնչառական վարժություններ, բեմական կուլտուրա, բեմի կեցվածք, ոտքերի և ձեռքերի շարժումներ, պարաքայլերի կատարման տեմպ և ռիթմ, պարային պտույտներ և անցումներ:
Դասընթացն ունի ինչպես երգեցողության կանոններին ծանոթանալու, այնպես էլ վոկալ արվեստի մասին վերլուծական միտքը զարգացնելու նպատակ:
 Պարապմունքները հնարավորություն են տալիս սաներին ընկալելու վոկալ արվեստն իր ամբողջության մեջ, միևնույն ժամանակ զուգահեռներ անցկացնելով տարբեր ժամանակաշրջանների երգարվեստի միջև: 
Դասընթացի ժամանակ ուսուցանվում են հայ և այլ ազգերի դասական կոմպոզիտորների (երգահանների) լավագույն երգերը:
Տարվա ընթացքում սաների կատարված աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով կազմակերպվում են հաշվետու համերգներ:
 
Ուսուցման արդյունքը.
 
երաժշտական ունակությունների բացահայտում և զարգացում,
երաժշտական մտածողության զարգացում,
երաժշտական ճաշակի զարգացում,
գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
մշակույթի յուրացում,
ընդհանուր զարգացման ապահովում,
ստեղծագործական երևակայության զարգացում: