You are here

Ամանորյա միջոցառումներ

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից կազմակերպված ամանորյա միջոցառումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով․
• «Կաղանդի երազանքը» խորագրով թատերական ներկայացում՝ դեկտեմբերի 20-ին, ժամը՝ 16։00-ին /10-13 տարեկան սաների համար/, դեկտեմբերի 24-ին, ժամը՝ 13։00-ին Աշոցք համայնքում,
• «Մոխրոտը» խորագրով միջոցառում՝ դեկտեմբերի 23-ին, 26-ին և 27-ին, ժամը՝ 14։00-ին, /10-13 տարեկան սաների համար/,
• «Անտառի խրճիթում» խորագրով ներկայացում՝ դեկտեմբերի 24-ին և 25-ին, ժամը՝ 12։30-ին, /6-9 տարեկան սաների համար/,
• «Տանգոյի հմայքը» խորագրով դիմակահանդես՝ դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 13։00-ին, Աշոցք համայնքում, դեկտեմբերի 28-ին, ժամը՝ 12։30-ին, /14-18 տարեկան սաների համար/։

Տնօրինություն

19/12/2019