You are here

Ամառային հանգիստ

«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության «Արբանյակ» ճամբարը գտնվում է Վանաձորի գողտրիկ մի անկյունում` գեղատեսիլ բնությամբ շրջապատված անտառածածկ տարածքում: Ճամբարում կա 3 մասնաշենք 8 սենյակներով, յուրաքանչյուր սենյակում 12-14 մահճակալ և 4 առանձին 2-5 տեղանոց սենյակներ, 130 նստատեղով ճաշասրահ և խոհանո ց: Մասնաշենքերը մեկ հարկանի կառույցներ են` լուսավոր, ընդարձակ և հարմարավետ, նախատեսված ամառային հանգստի համար. վերանորոգված և կահավորված են: Ճամբարը ապահոված է մշտական տաք և սառը ջրերով, շուրջօրյա բժշկական ծառայությամբ և առաջին անհրաժեշտության դեղորայքով: Ամառային հանգստի ծրագրի շահառուներն են սոցիալապես անապահով, հատուկ դժվարություններ և սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները: «Ընտանիք» ԲՀԿ 1998թ-ից իրականացնում է ամառային հանգստի ծրագիր համագործակցելով այլ բարեսիրական կազմակերպությունների հետ: Ամառային հանգստի ծրագրի նպատակն է` ստեղծել բարենպաստ պայմաններ պատանիների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար . նպաստել ֆիզիկական զարգացմանը և առողջ կենսակերպին` խաղերի և արշավների միջոցով. սահմանափակ կարողություններով երեխաներին ներառել ծրագրում և առողջ երեխաների մոտ զարգացնել ուշադրության ,հոգատարության և հավասարության զգացումները. նպաստել ընդհանուր մտահորիզոնի զարգացմանը, նաև տարբեր թեմաներով դասընթացների կազմակերպման միջոցով նպաստել էկոլոգիական ինքնագիտակցության ձևավորմանը`պահպանել մայր բնությունը, մաքուր պահել շրջապատը և այլն. Ծրագրի ընթացքում կազմակերպվում է արշավներ Լուռու մարզի տեսարժան վայրեր` Դսեղ,Քոբայր, Օձուն, Սանահին, Հաղպատ, Ախթալա և այլն:Կազմակերպվում են նաև թիմային և անհատական սպորտային խաղեր ու մրցումներ, էստաֆետային խաղեր, ձեռքի աշխատանքներ, հոգևոր և գեղարվեստական միջոցառումներ…