You are here

Մրցույթ «Պատմության լուռ վկաները» խորագրով

 
2015 թվականի ապրիլի 1-ից ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում մեկնարկվում է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Պատմության լուռ վկաները»  խորագրով ծրագիրը:
 
Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու ծրագրի շրջանակներում իրականացվող հետևյալ մրցույթներին.
«Արևմտյան Հայաստանի եկեղեցիները երեկ և այսօր» թեմայով՝ սահիկահանդեսի պատրաստում:
Շիրակի մարզի եկեղեցիների վերաբերյալ տեղեկությունների հավաքում:
«Պատմության լուռ վկաները» խորագրով ստեղծագործական աշխատանք /աշխատանքները կարող են կատարվել ցանկացած ոճով (կիրառական արվեստի գործեր՝ գեղանկարչություն, խեցեգործություն, կարպետագործություն, արծաթագործություն, ստեղծագործական շարադրություն և այլն)/: 
 
Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային:
Յուրաքանչյուր մրցույթի լավագույն երեք աշխատանքների հեղինակները   կարժանանան մրցանակի:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը՝ 10-ը մայիսի:
Պարզաբանումների համար դիմել «Ընտանիք» ՄՊՍ կենտրոն:
Հեռախոս +374 312 6 64 07
Հասցե ք. Գյումրի, 11 փողոց, 5/2
                                                                                                                                                             ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ